Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը ժամը 15.00-ին ահազանգ է ստացել, որ hրդեհ է բռնկվել Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնի երրորդ հարկում:Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել` 15.20-ին: 3-րդից 5-րդ հարկերի մալուխների հորանում այրվել է մոտ 17 գմ մալուխ: