«Սև վերնաշապիկներով և շապիկներով մարդիկ . . . Փաստորեն նրանք են մեղավոր, որ «հեղափոխությունը» տապալվեց»․ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին - RadioVan.fm

Онлайн

«Սև վերնաշապիկներով և շապիկներով մարդիկ . . . Փաստորեն նրանք են մեղավոր, որ «հեղափոխությունը» տապալվեց»․ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

2019-06-06 17:41 , Политика, 1580

«Սև վերնաշապիկներով և շապիկներով մարդիկ . . . Փաստորեն նրանք են մեղավոր, որ «հեղափոխությունը» տապալվեց»․ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստ մարդկանց խմբերի ձևավորման վերաբերյալ այսօր կառավարության նիստում արած հայտարարությանը։

Արթուր Ղազինյանը գրել է․

«Հակահեղափոխականության ուրվականը ստանում է կերպար. սև վերնաշապիկներով և շապիկներով մարդիկ . . .

Փաստորեն նրանք են մեղավոր, որ «հեղափոխությունը» տապալվեց, տնտեսական հեղափոխությունը չկայացավ, ժողովրդից թալանված և պետությունից յուրացված միլիարդավոր դոլարները չվերադարձվեցին ժողովրդին և պետությանը, իսկ քաղաքացիների աչքում հրեշի և դևի կերպար ստացած մարդիկ շարունակում են վայելել իրենց անհոգ կյանքը՝ բարեհաջող կերպով դառնալով բարեգործներ, որոնց գումարների ծագումը բացարձակ կարևոր չէ, կարևորը որ գտնվի ապահով վայրում և ծառայի բարեգործությանը։

Փաստորեն սև վերնաշապիկներով մարդիկ են Արցախում և դատարաններում հակահեղափոխականության օջախներ հիմնել, խափանել դատարանների աշխատանքը, խախտել ՀՀ Սահմանադրությունն ու բազմաթիվ այլ օրենքներ։

Այս սևազգեստները փչացրեցին Հայաստանի և Արցախի հարաբերությունները, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հետ։

Չէ՛, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի այս տապալումների և ձախողումները հետ, պետության ու իրավունքի մասին դպրոցական գիտելիքների բացակայությունը ոչ մի դեր չի խաղացել այս գործում, իսկ ահա սևազգեստները՝ ազգի և պետության դավաճաններ են, որոնց պետք է գնդակահարել պատերի տակ, ինքնադատաստանի ենթարկվեն ՀՀ Հպարտ քաղաքացիների կողմից, լավագույն դեպքում արտաքսվեն Հայաստանից։

Նիկոլ Փաշինյանը հայ է, միջին վիճակագրական հայ, որի ընկալման մեջ իր տապալումների, անհաջողությունների և ձախողումների պատճառները բոլորն են ու ամեն ինչ, բայց ոչ երբեք ինքը։

Ինքն ազնիվ է, աշխատասեր, բարի ու կամեցող, սեր և հանդուրժողականություն է սփռում շուրջ բոլորը, սիրում է մարդկանց, դե իսկ մարդիկ չար են ու նախանձ, քննադատում ու ստիպում են, որ աշխատի, որոշ դեպքերում ցույց տալիս աշխատելու ձևը, տալիս աշխատանքային գործիքը, չեն վստահում, չեն հավատում ժամեր շարունակ անդադար և անիմաստ արտահայտած անբովանդակ մտքերին ու խոստումներին։

Թիրախներն օրեցօր ավելանում են, իսկ ուղենիշերը չկան ու չկան»։

Лента

Рекомендуем посмотреть