Առանց ֆիլտրերի՝ "Նորաձեւությունից մինչև քաղաքականություն". փոքրիկները՝ մեր եթերում - RadioVan.fm

Онлайн

Առանց ֆիլտրերի՝ "Նորաձեւությունից մինչև քաղաքականություն". փոքրիկները՝ մեր եթերում  

2019-06-01 15:47 , FashiONline, 2696

Առանց ֆիլտրերի՝

Հունիսի 1֊ին Fashionline-ի տաղավարում երեխաների տոնն էր։ Մեր հյուրերն էին փոքրիկները, ովքեր խոսում էին իրենց կարևոր դերի մասին մեծերի աշխարհում։

Հաղորդման առաջին հատվածում մեր հյուրերն էին փոքրիկ բլոգեր, մոդել՝ Սոֆին և մոդել՝ Նարե Զաքարյանը, ովքեր ներկայացնում էին, թե ինչ փուլում է փոքրիկների նորաձեվությունը հայաստանում։ Այնուհետև փոքրիկ Սոֆին շնորհավորեց բոլոր երեխաներին՝ տոնի կապակցությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթելով իր բարեմաղթանքները չմոռանալով հիշեցնել Վարչապետին իր խոստումների մասին։

Հաղորդման մյուս հատվածում մեզ միացան «Ես կհաղթեմ» միջոցառման կազմակերպիչ՝ նկարիչ֊մոդելավորող՝ Վերա Սմբատին և դժվարին հիվանդությունը հաղթահարած փոքրիկ մոդել՝ Լեդիսիա Զոհրաբին։

Հիշեցնեմ,որ մայիսի 31-ին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպվել էր «Ես Կհաղթեմ» միջոցառումը, որի շրջանակներում անցկացվեց նաև նորաձեվության ցուցադրություն։ Ցուցադրության ժամանակ պրոֆեսիոնալ մոդելների հետ նաև հանդես եկան քաղցկեղից բուժված երեխաներ, ովքեր կրում էին ներկայումս բուժում ստացող երեխաների նկարած նկարներով շապիկներ։

Մանրամասները` տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть