Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացել է «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը. այն ունեցել է մեծ հաջողություն - RadioVan.fm

Онлайн

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացել է «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը. այն ունեցել է մեծ հաջողություն

2019-06-05 20:01 , Культура, Шоу бизнес, 1515

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացել է «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը. այն ունեցել է մեծ հաջողություն

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում hունիսի 1-2-ը կայացել է «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը, որը կազմակերպել էր «Արաքս» հիմնադրամը՝ Պլովդիվի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնին մասնակցել են Պլովդիվ, Սոֆիա, Վառնա, Բուրգաս, Ռուսե քաղաքների, Հունաստանի Կոմոտինի և Թուրքիայի Ստամբուլի հայ համայնքները ներկայացնող մեկ տասնյակից ավելի պարային համույթներ, երգչախմբեր և անհատ կատարողներ: Երկու օր տևած փառատոնային միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Բուլղարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից և արտերկրից ժամանած բազմաթիվ հայեր, մեծ թվով բուլղարացի և արտասահմանցի հյուրեր, պատվավոր հյուրերի թվում էր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Գլխավոր համերգի նախօրեին Պլովդիվի Սբ Գևորգ հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ մերձեցման երեկո և տոնական խնջույք՝ հայկական երգի ու պարի ուղեկցությամբ: Մերձեցման երեկոյին ներկա են եղել փառատոնի բոլոր մասնակիցները։

«Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնի շրջանակներում կազմակերպվել էին նաև մանկական նկարների «Ինչպես եմ պատկերացնում Հայաստանը» խորագրով մրցույթ, հայ հեղինակների գեղանկարների և լուսանկարների ցուցահանդեսներ:

Փառատոնն ունեցել է մեծ հաջողություն՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Պլովդիվ քաղաքը հռչակվել է 2019թ.-ի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Տարվա ընթացքում Պլովդիվում կազմակերպվելու են բազմաթիվ և տարաբնույթ մշակութային միջոցառումներ, նախատեսվում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների այցելություն: Քաղաքի ամենաակտիվ տուրիստական կենտրոնում գտնվող հին հռոմեական բացօթյա մարզադաշտում շուրջ 5 ժամ տևած «Ողջու՜յն, Հայաստան» փառատոնի հիմնական համերգային ծրագրի ականատեսն են դարձել Բուլղարիայի տարբեր քաղաքներից և արտերկրից ժամանած հազարավոր մարդիկ:

Лента

Рекомендуем посмотреть