Աշխատանքային գրքույկների թվայնացման վերջնաժամկետը տարեվերջն է - RadioVan.fm

Онлайн

Աշխատանքային գրքույկների թվայնացման վերջնաժամկետը տարեվերջն է

2019-06-05 18:33 , Общество, 1651

Աշխատանքային գրքույկների թվայնացման վերջնաժամկետը տարեվերջն է

Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև տարեվերջ՝ 31.12.2019թ.։

Սոցիալական ապահովության ծառայությունից (ՍԱԾ) գրքույկները դեռևս չթվայնացրած գործատուներին և ֆիզիկական անձանց տեղեկացնում են, որ Ծառայության տարածքային բաժինները նախօրեից վերսկսել են գրքույկների ընդունումը՝ թվայնացման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

«Խնդրում ենք նկատի առնել, որ մինչև 01.01.2019թ. թվայնացված գրքույկներում անձանց ընդունման կամ ազատման մասին կատարված գրառումները կրկին թվայնացնելու համար հիմք չեն հանդիսանում և զերծ մնալ ավելորդ ծավալի աշխատանք կատարելուց»,-ընդգծում են ՍԱԾ-ից:

Միաժամանակ տեղեկացվում է, որ ֆիզիկական անձի գրքույկը, վերջինի կողմից ներկայացնելու անհնարինության դեպքում կարող է ներկայացվել այլ անձի կողմից՝ տվյալ սուբյեկտի կողմից տրված պարզ լիազորագրի առկայության դեպքում: Իսկ այս տարվա 2019 թվականի ընթացքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերող և կենսաթոշակառու հանդիսացող անձանց (այդ թվում՝ աշխատող) գրքույկները հարկավոր չէ թվայնացման ներկայացնել:

Лента

Рекомендуем посмотреть