Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ երկու անձինք ներխուժել են Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ բնակարան և դանակահրել նրան։ Ermenihaber-ի աղբյուրը նշում է, որ կինը հայաստանցի է։
Նշվում է, երբ Արփինեի ամուսինը տանից դուրս է եկել, կարճ ժամանակ անց դիմակավորված անձինք դուռը թակել են և անմիջապես հարձակվել կնոջ վրա:
Դանակով իրականացված հարձակման հետևանքով հայ կինը վիրավորվել է, իսկ հարձակվողները փախուստի են դիմել, ասելով` «Սա սկիզբն է»։ Կինը հոսպիտալացվել է և կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւորական Զաքեոս Օհանյանը նշել է, որ հայաստանցի կնոջ տան պատին սպառնալից գրառումներ են եղել եւ խաչ է գծված եղել։