Թուրքական ավիաուղիների ինքնաթիռներում հայկական «Ակօս» շաբաթաթերթն ուղևորներին այլևս չեն բաժանի - RadioVan.fm

Онлайн

Թուրքական ավիաուղիների ինքնաթիռներում հայկական «Ակօս» շաբաթաթերթն ուղևորներին այլևս չեն բաժանի

2019-06-03 20:07 , Мир, 1076

Թուրքական ավիաուղիների ինքնաթիռներում հայկական «Ակօս» շաբաթաթերթն ուղևորներին այլևս չեն բաժանի

Թուրքական ավիաուղիները Ստամբուլի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում երկար ժամանակ է, ինչ թուրքական թերթերի հետ միասին ուղևորներին անվճար բաժանում էին նաև հայկական «Ակօս» շաբաթաթերթը, տեղեկացնում է ermenihaber-ը:

Սակայն նախորդ շաբաթ ընդունած որոշմամբ` թուրքական ավիաուղիների ղեկավարությունը միակողմանիորեն խզել է «Ակօս» շաբաթաթերթի հետ կնքած պայմանագիրը

Գրության մեջ որպես հիմնավորումմիայն նշվում է, որ որոշումը ընդունվել է «անհրաժեշտությունից ելնելով»

Հարկ է նշել, որ թուրքական ավիաուղիների միջազգային թռիչքներ կատարող ինքնաթիռների թերթերի բաժնում «Ագոսի» թերթերը դրվում էին դեռևս 2013թ-ից:

Лента

Рекомендуем посмотреть