Նոր ուսումնական տարվա մեկնակին պիլոտային ծրագրով Երևանի 30 դպրոցներում մուտքը աշակերտների համար դառնալու է անցաքարտերով։
Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մա մլո խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ներկայացնելով նորամուծություն առնչությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հիմնավորում-մանրամասները։
Այսպես՝
- Ծրագրի նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է և օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։
- Անցաքարտը վերահսկելու է երեխայի բացակայությունը, փախուստը դասաժամերից։ Աշակերտն այդ անցաքարտով է փաստելու իր մուտքն ու ելքը դպրոց։
- Անցաքարտերը միացված են լինելու ազդանշանային համակարգին, և տագնապի դեպքում միանգամից անջատվելու են ազատ տեղաշարժը չխոչընդոտելու համար։
Նշվում է, որ քաղաքապետարանը ծրագիրն իրականացնելու է անվճար․ գումար չի գանձվելու ո՛չ դպրոցից, ո՛չ աշակերտների ծնողներից։ Վճարովի կլինեն միայն հավելյալ ծառայությունները, ըստ ծնողի ցանկության: