«Միակ մեղավորը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է»․ Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

«Միակ մեղավորը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է»․ Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

2019-06-03 16:38 , Политика, 1164

«Միակ մեղավորը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է»․ Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար:

«Հայաստանի արտգործնախարարության՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյալ այդքան էմոցիոնալ և միևնույն ժամանակ այդքան հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին: Հայկական կողմը պետք է ընդունի, որ մարդկային կորուստների, փոխադարձ անհամաձայնության միակ մեղավորը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է»,- ասված է հաղորդման մեջ:

Նշենք՝ հունիսի 1-ին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որով հայտնում էր, որ Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը:

«Այս վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը և դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում և 2019թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով»,-մասնավորապես ընդգծվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть