Նոր ձևավորվող Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կաջակցի հայրենադարձությանը - RadioVan.fm

Онлайн

Նոր ձևավորվող Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կաջակցի հայրենադարձությանը

2019-06-03 12:42 , Политика, 1293

Նոր ձևավորվող Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կաջակցի հայրենադարձությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ հաստատվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը։

Ըստ հաստատված կանոնադրության՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա և հաշվետու է ՀՀ վարչապետին։

Գրասենյակի նպատակներն են․

  • ՀՀ վարչապետի կողմից սփյուռքի հետ քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն աջակցությունը,
  • Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված՝ հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը,
  • հայրենադարձության գործընթացի կազմակերպմանն աջակցությունը,
  • ՀՀ և հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը և հայ ժողովրդի հոգևոր միասնությունը։

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունն ամբողջությամբ՝ այս հղմամբ։

Հիշեցնենք՝ հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է՝ դառնալով 15։Վերակազմակերպման և օպտիմալացման գործընթացների շրջանակում, ի հակառակ հանրությունում՝ Սփյուռքի նախարարությունը փակելու առնչությամբ առկա մտահոգություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ կառավարությունը «խաչ չի քաշելու» այդ գերատեսչության վրա։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть