ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ՝ հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին՝ նետել է ջրատարը:
Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-տեղեկացնում են եստիկանությունից՝ հավելելով, որ նշանակվել է ԴԲՓ, կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: