Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում Մատենադարանի մասնագետները կատարել են շուրջ 760 թերթ արժեքավոր վավերագրերի վերականգնման աշխատանք - RadioVan.fm

Онлайн

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում Մատենադարանի մասնագետները կատարել են շուրջ 760 թերթ արժեքավոր վավերագրերի վերականգնման աշխատանք

2019-06-01 19:46 , Культура, Шоу бизнес, 1402

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում Մատենադարանի մասնագետները կատարել են շուրջ 760 թերթ արժեքավոր վավերագրերի վերականգնման աշխատանք

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Հրովարտակների և վավերագրերի Մայր Դիվանում սկսվել են վերականգնման բաժնի ձևավորման, կահավորման աշխատանքները: Բաժինը շարունակաբար համալրվում է անհրաժեշտ սարքավորումներով (մամլիչներ և այլ գործիքներ) և նյութերով:

Աշխատանքներն իրականացվում են Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի նախաձեռնությամբ և վերատեսչությամբ, և Մայր Դիվանի տնօրեն Արշակ Բանուչյանի ղեկավարությամբ: Մեկնարկել է արխիվային նյութերի մշակման, ախտահանման և վերանորոգման փուլը: Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը։

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի ղեկավարությամբ Երուսաղեմ գործուղված աշխատանքային խումբը (ավագ վերականգնողներ՝ Սուսաննա Կիրակոսյան և Էմմա Սարկիսովա) սկսել է արխիվային նյութերի վերականգնման և ամրակայման աշխատանքները: Կատարվել է շուրջ 760 թերթ արժեքավոր վավերագրերի վերականգնման աշխատանքներ, ինչպես օրինակ՝ Գրիգոր Շղթայակիր (1715–1749) և Թեոդորոս Վանեցի (1800-1818) պատրիարքների կոնդակներն ու նամակները: Ավարտին է մոտենում Սալահ ադ - Դինի (1174-1193) մագաղաթյա չափազանց արժեքավոր ֆերմանի նորոգումը: Ձեռագրերի մշտադիտարկման և վերականգնման վերաբերյալ Գայանե Էլիազյանը կազմել է մասնագիտական եզրակացություն:

Աշխատանքները կատարելու ընթացքում՝ մայիսի 18-ին Պատրիարք Հայրն ացելել է վերականգնման բաժին: Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը բարձր է գնահատել Մատենադարանից ժամանած մասնագետների աշխատանքը և հույս հայտնել, որ համագործակցությունը Պատրիարքարանի և Մատենադարանի միջև շարունակական կլինի։

Лента

Рекомендуем посмотреть