ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 31-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կենտրոնական բանկից, հուշադրամի դիմերեսին Վարդան Մախոխյանի «Կապրի կղզու ափերը» կտավից դրվագ է, իսկ դարձերեսին՝ Վարդան Մախոխյանի «Անհանգիստ ծովը. Ափ» կտավից դրվագ:
Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը և հարգը՝ արծաթ 925, քաշը՝ 28,28 գ, չափը՝ 28,0 × 40,0 մմ, որակը՝ լավացված, դրամաշուրթը՝ հարթ: Հուշադրամի տպաքանակը 500 հատ է: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: