Իսրայելի առողջապահության ոլորտի պատասխանատուները դժգոհել են ՀՀ մասնավոր ԲՈՒՀ-երի կրթության որակից - RadioVan.fm

Онлайн

Իսրայելի առողջապահության ոլորտի պատասխանատուները դժգոհել են ՀՀ մասնավոր ԲՈՒՀ-երի կրթության որակից

2017-09-28 13:06 , Образование, 2253

Իսրայելի առողջապահության ոլորտի պատասխանատուները դժգոհել են ՀՀ մասնավոր ԲՈՒՀ-երի կրթության որակից

Հայաստանի մասնավոր որոշ ԲՈՒՀ-երի կրթական որակը չի գոհացնում Իսրայելի առողջապահության ոլորտի պատասխանատուներին։ Այդ մասին այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում նախարար Լևոն Ալթունյանի հետ կայացած հանդիպմանը բարձրաձայնել են իսրայելցի գործընկերները:

«Հայբուսակ համալսարանն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 տոկոսն է կարողանում մեր երկրում համապատասխան քննություն հանձնել և աշխատելու իրավունք ստանալ: Այս ցուցանիշը չի գոհացնում»,-նախարար Ալթունյանի հետ զրույցում ընդգծել է Իսրայելի առողջապահության նախարարի և առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին: Պրոֆեսորը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով են Հայաստանի բժշկական կազմակերպություններն ընտրում լավագույններին:

Նախարար Լևոն Ալթունյանը համաձայնել է, որ կա խնդիր, և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։

«Ներկայումս ՀՀ տարածքում բժիշկների լիցենզավորման գործընթաց չի իրականացվում, և նրանք աշխատում են իրենց ստացած դիպլոմների հիման վրա: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը։ Օրենքի պահանջով, լրացնելով անհրաժեշտ կրեդիտները, բժիշկները յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է հավատարմագրվեն։ Այս գործընթացը կմեկնարկի 2021թվականից»,-նախարարության լրատվության բաժնի փոխանցմամբ նշել է Լևոն Ալթունյանը:

Քննարկման արդյունքում նախանշվել է համագործակցություն ստոմատոլոգիական և դեղագործական մասնագիտական գործունեության ծավալման համար արտոնագրերի տրամադրմանն առնչվող հարցերի շուրջ:

Лента

Рекомендуем посмотреть