Վստահելի դատական համակարգ ունենալու նպատակով Փաշինյանը Եվրախորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ՝ ներգրավվել բարեփոխումների գործընթացում - RadioVan.fm

Онлайн

Վստահելի դատական համակարգ ունենալու նպատակով Փաշինյանը Եվրախորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ՝ ներգրավվել բարեփոխումների գործընթացում

2019-05-31 13:51 , Политика, 1153

Վստահելի դատական համակարգ ունենալու նպատակով Փաշինյանը Եվրախորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ՝ ներգրավվել բարեփոխումների գործընթացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում: Այդ մասին գործադիրի ղեկավարն ասել էԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ այսօր կազմակերպված աշխատանքային նախաճաշի ընթացքում։

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ստացել են քաղաքացիների լիաժեք վստահությունն ու մանդատը և «քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այն»։

«Խնդիրը,-նշել է Փաշինյանը,- այն է, որ, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով՝ ի տարբերություն կառավարության և խորհրդարանի, դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը: Այստեղից է, Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ»։

Վարչպետն ընդգծելով, որ եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը՝ համոզմունք է հայտնել, որ կառավարությանը կհաջողվի միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ:

ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը վերահաստատել է ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն ողջունում է դատաիրավական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության քայլերն ու նշել, որ Հայաստան են ժամանել քննարկելու դրանց իրականացման գործում երկկողմ համագործակցության հետագա քայլերն ու գործողությունները: Քրիստոս Ջակումոպուլոսը հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ` բարեփոխումների գործընթացում` ներդնելով ԵԽ ամբողջ փորձագիտական ներուժը:

Ընդգծելով Հայաստանի` Եվրոպայի խորհրդի անդամ լինելու փաստը, վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում:

Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների այցը կայացել է ՀՀ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների առնչությամբ ս.թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստանում դատաիրավական բարեխումներին աջակցություն տրամադրելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть