Նարինե Թուխիկյանը չի բացառում փոխնախարար նշանակվելու հնարավորությունը - RadioVan.fm

Онлайн

Նարինե Թուխիկյանը չի բացառում փոխնախարար նշանակվելու հնարավորությունը

2019-05-31 13:31 , Политика, 1105

Նարինե Թուխիկյանը չի բացառում փոխնախարար նշանակվելու հնարավորությունը

«Մի քանի օրից պարզ կլինի, ես կհավաքեմ իմ մտքերը, վերջնական կպատասխանեմ»,- Ազգային ժողովում լրագրողներ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշել վայր դնել պատգամավորական մանդատը՝ ասել է Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը)։

Նա չի բացառել գործունեությունը կառավարությունում շարունակելու հնարավորությունը։

«Նման խոսակցություններ կան, իհարկե, ծիծաղելի կլինեն, եթե ասեմ այդպիսի բան չկա, բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու»,-ասել է պատգամավորը։

Նշենք՝ ըստ մամուլին հայտնի տեղեկությունների՝ Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է նոր ձևավորվող կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը, ով այսօր հայտարարել է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ օրենք»-ի համաձայն՝ մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար։

«Վեց օրվա ընթացքում ես սպասում եմ, տեսնեմ, թե ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում և այլն»,-նշել է պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть