«Եկեք բոլորս լծվենք համալսարանի զարգացմանը»․ Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար - RadioVan.fm

Онлайн

«Եկեք բոլորս լծվենք համալսարանի զարգացմանը»․ Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

2019-05-30 17:27 , Образование, 2060

«Եկեք բոլորս լծվենք համալսարանի զարգացմանը»․ Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում 30 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վաղաժամ դադարեցվել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները, ով, հիշեցնենք, մայիսի 23-ին հայտարարել էր ռեկտորի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Հոգաբարձուների խորհուրդն այնուհետ անցել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության հարցին։ Որպես թեկնածու առաջարկվել է Երևանի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի և իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։

Փակ քվեարկության արդյունքում, 21/11 ձայների բաշխմամբ, մայր բուհի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրելակադեմիկոս Գեղամ Գևորգյանին։

«Եկեք այսօր աշխատենք հանուն համալսարանի՝ բոլորով միասին։ Թե երբ կլինի ընտրություն, ով կմասնակցի, ով չի մասնակցի, դա լրիվ երկրորդական հարց է, եկեք բոլորս լծվենք համալսարանի զարգացմանը։ Շնորհակալություն»,-ասել է ԵՊՀ ռեկտորի նորընտիր ժամանակավոր պաշտոնակատարը։

Գեղամ Գևորգյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, պրոֆեսոր:

Лента

Рекомендуем посмотреть