«Երաժշտական հեքիաթ». Ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստել է փոքրիկների համար գեղեցիկ նվեր - RadioVan.fm

Онлайн

«Երաժշտական հեքիաթ». Ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստել է փոքրիկների համար գեղեցիկ նվեր

2019-05-30 11:15 , Культура, Шоу бизнес, 1114

«Երաժշտական հեքիաթ». Ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստել է փոքրիկների համար գեղեցիկ նվեր

Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Երաժշտական հեքիաթ» կնվիրի փոքրիկներին:

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա նվագախմբի մասնակցությամբ ինքնատիպ համերգ, որի ընթացքում կհնչեն սիրված մուլտֆիլմերի ու կինոնկարների ստեղծագործությունները: Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև երեկոյի ռեժիսոր Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթներ» գրքի շնորհանդեսը:

«Երաժշտական հեքիաթ»-ի ռեժիսոր Արփի Մաղաքյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիսի 1-ի առթիվ համերգ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կազմակերպել է նաև նախորդ տարի:

Այս անգամ համերգի հեքիաթային ծրագրում ընդգրկված են Ջ. Վիլյամսի «Կայսրական քայլերգ»-ը («Աստղային պատերազմներ»), Ջ. Վիլյամսի «Հեդվիգի թեման «Հարի Փոթեր» ֆիլմից, Կ. Բադելտի՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երաժշտությունը, ինչպես նաև Ա. Խաչատրյանի Վալսը՝ «Դիմակահանդես» սյուիտից, Պ. Չայկովսկու՝ «Կարապի լիճը» բալետի վերջաբանը, Ջ. Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայի նախերգանքը և այլ հայտնի ստեղծագործություններ:

«Շատ գունեղ, գեղեցիկ միջոցառում է լինելու: Նախ՝ ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բացի այդ, համերգի հաղորդավարն է լինելու «Արմքոմեդիից» քաջ հայտնի Սարգսյանը: Դերասան Հրանտ Թոխատյանից անակնկալ ունենք, բայց չակերտները դեռ չեմ բացի», - նշում է համերգի ռեժիսորը՝ հավելելով, որ երեխաները կկարողանան տեսաէկրանին դիտել նաև կադրեր սիրելի ֆիլմերից:

Արփի Մաղաքյանի խոսքով՝ փոքրիկներին շատ ուրախ երեկո է սպասում: Դիրիժորական վահանակի առջև կհայտնվեն Ներսես Մկրտչյանը (Հայաստան),Դավիթ Մարուխյանը (Հայաստան), Սանտյագո Դիազ Ագիրեն (Իսպանիա): Նրանցից երկու հայազգի դիրիժորների հետ համերգի ռեժիսորն աշխատել է դեռևս նախորդ տարի:

Արփի Մաղաքյանն առանձնահատուկ շեշտում է՝ որպես ծնող ինքը միշտ երկմտել է, թե ուր տանեմ երեխային հունիսի 1-ին, և երբեք որևէ հարմար միջոցառում չի գտել: Համերգի ռեժիսորը վստահեցնում է՝ «Երաժշտական հեքիաթ»-ը դուր կգա բոլորին, ևս սա հենց այն միջոցառումն է, որին պետք է մասնակցի յուրաքանչյուր երեխա:

Лента

Рекомендуем посмотреть