ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ՝ մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար գազի սակագինը իջեցվեց 9.3 դրամով։
Որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից. սպառողները 1 խորանարդ մետր գազի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարեն 146 դրամ։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գինը՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, սահմանին նվազել է 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց 165-ից դառնալով 150 դոլար: