Ղազախստանը հետաքրքրված է հայկական շուկայով․ Փաշինյանին վստահեցրել է Տոկաևը - RadioVan.fm

Онлайн

Ղազախստանը հետաքրքրված է հայկական շուկայով․ Փաշինյանին վստահեցրել է Տոկաևը

2019-05-29 18:22 , Политика, 1059

Ղազախստանը հետաքրքրված է հայկական շուկայով․ Փաշինյանին վստահեցրել է Տոկաևը

«Մենք մեծապես հետաքրքրված ենք շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մենք մեծ հարգանք ենք տածում ձեր երկրի, ձեր ժողովրդի նկատմամբ, քաջատեղյակ ենք ձեր ժողովրդի պատմությանը, որը սերտորեն միահյուսվում է մեր ժողովրդի պատմությանը: Այդ իսկ պատճառով մենք շատ ընդհանրություններ ունենք:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար: Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում: Այսօր այստեղ ներկա են արտաքին գործերի, արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարները և առաջարկում եմ հանձնարարել նրանց` մշակել մեր երկու պետությունների ապրանքային անվանացանկ, ինչն անհրաժեշտ լիցք կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանը»,-այդ մասին այսօր աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էՂազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Վարչապետ Փաշինյանը համաձայնելով Տոկաևի՝ տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ նախարարների կողմից աշխատանքներ տանելու առաջակին՝ նշել է, որ ներկայում կան մի քանի ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրվածություն ունեն հայկական շուկա մուտք գործելու հարցում,որի ուղղությամբ համատեղ աշխատում աշխատանքներ են տարվում։

Лента

Рекомендуем посмотреть