Ռուսաստանում պետգնումներով արգելվել է ձեռք բերել ներկրվող գինիներ - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանում պետգնումներով արգելվել է ձեռք բերել ներկրվող գինիներ

2019-05-28 20:44 , Экономика, финансы, 1765

Ռուսաստանում պետգնումներով արգելվել է ձեռք բերել ներկրվող գինիներ

Խաղողագործության և գինեգործության ոլորտում հայրենական ապրանք արտադրողների շահերի պաշտպանության նպատակով Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ պետական և համայնքային հաստատություններին արգելվում է ձեռքբերել արտասահմանյան արտադրության գինիներ։

Ըստ այդմ՝ պետական և համայնքային հաստատությունների կարիքների համար արգելվում է գնել արտասահմանյան հետևյալ խումբ պարենային ապրանքները՝ դասակարգված գինի, փրփրուն գինի, լիկյոր և մրգային (մրգի) գինի:

Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում առևտրային նպատակներով ներկրվող գինիների վրա։

Лента

Рекомендуем посмотреть