Սերժ Սարգսյանը հանրապետականների ուղեկցությամբ հարգել է Նժդեհի հիշատակը - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանը հանրապետականների ուղեկցությամբ հարգել է Նժդեհի հիշատակը

2019-05-28 20:37 , Политика, 1488

Սերժ Սարգսյանը հանրապետականների ուղեկցությամբ հարգել է Նժդեհի հիշատակը

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին: Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ»,-մասնավորապես գրել է Շարմազանովը՝ հրապարակելով լուսանկարներ:

Лента

Рекомендуем посмотреть