Հայը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել արժանապատիվ Հայաստանի երազանքի համար․ Արարատ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

Հայը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել արժանապատիվ Հայաստանի երազանքի համար․ Արարատ Միրզոյան

2019-05-28 17:05 , Общество, 1334

Հայը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել արժանապատիվ Հայաստանի երազանքի համար․ Արարատ Միրզոյան

«Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը:

Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը:

Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար»,-այդ մասին Հայաստանի անկախության հռչակման 101-րդ տարեդարձի առիթով իր շնորհավորական ուղերձում նշել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ 100-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում:

Лента

Рекомендуем посмотреть