«101 տարի անց մարտահրավերները մնացել են նույնը»․ դաշնակցությունն անկախության առթիվ ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

«101 տարի անց մարտահրավերները մնացել են նույնը»․ դաշնակցությունն անկախության առթիվ ուղերձ է հղել

2019-05-28 17:03 , Общество, 1211

«101 տարի անց մարտահրավերները մնացել են նույնը»․ դաշնակցությունն անկախության առթիվ ուղերձ է հղել

Հայաստանի անկախության հռչակման 101-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել։

«Այսօր Հայաստանի անկախության հռչակման 101-րդ տարեդարձն է։ 101 տարի առաջ այս օրը հեղաշրջվեց հայ մարդու քաղաքական մտածողությունը, և սերունդների առջև բացվեց հայը՝ հայ ազգին պատկանելու իրականությունը։ Հայ մարդու մեջ արմատավորվեց ազգային միասնության ու պետականության վերականգնման համահայկական տեսլականը։ 101 տարի առաջ հռչակված հայոց Առաջին Հանրապետությունը եկավ ապացուցելու աշխարհին, որ ցեղասպանություն տեսած հայի հաղթանակի գրավականը սեփական ուժերին հենվելու և միասնական պայքարի մեջ է:

Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարությունը ստանձնած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը խորհրդարանի գերակայությամբ ղեկավարվող ժողովրդավարական ու ընկերվարական արժեքներով առաջնորդվող երկրի հիմքը դրեց։ Հայաստանի խորհրդայնացումից հետո անկախության տեսլականը փայփայող Դաշնակցությունը, հավատարիմ իր սկզբունքներին, հավաքագրեց, միացրեց, ներշնչեց ու կազմավորեց Սփյուռքը և ավելի ուշ հռչակեց «Դեպի երկիր» կարգախոսը, որպեսզի հայը տեր դառնա խորհրդայինից ժառանգած Հայաստանին՝ արդեն Հայաստանի երկրորդ Հանրապետությանը։

101 տարի անց մարտահրավերները մնացել են նույնը։ Ժողովրդավարական արժեքներով երկիր կառուցելու պարտավորությունը, հայ ժողովրդի արդար դատի հանգուցալուծման համար մղված պայքարը և Արցախի հերոսամարտը վառ ապացույցն են այն փաստի, որ հայի միասնությունն անժամանցելի արժեք է հաղթանակի հասնելու համար։

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ինքնաճանաչման պատգամն է մեր ազգի համար, մեկնակետը մեր այսօրվա հաղթանակների, դասը՝ մարտահրավերները հաջողությամբ դիմագրավելու համար։

Այսօր տոն է։ Այսօր նշում ենք հայ ժողովրդի հաղթանակը։ Այսօր անկախ Հայաստանն իրականություն է դարձել։ Միացյալը գալիք սերունդներն են կերտելու։

Շնորհավո′ր բոլորիս»,- ասված է ՀՅԴ տարածած ուղերձում:

Лента

Рекомендуем посмотреть