Օրբելյանն ընդդեմ Փաշինյանի և Նազենի Ղարիբյանի դատական հայց է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Օրբելյանն ընդդեմ Փաշինյանի և Նազենի Ղարիբյանի դատական հայց է ներկայացրել

2019-05-24 16:19 , Право, 1561

Օրբելյանն ընդդեմ Փաշինյանի և Նազենի Ղարիբյանի դատական հայց է ներկայացրել

Ալեքսանդ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դիմել է քաղաքացիական և վարչական դատարաններ՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքացիական դատարան Օրբելյանը դիմել է «Իրավունքը ճանաչելու, հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և պարապուրդի գումար վճարելու պ/մ» պահանջով, իսկ վարչական դատարան՝ «14.01.2019թ. «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու և, որպես անվավերության հետևանք /ածանցյալ պահանջ/, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանի 03.03.2019թ. «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» թիվ 16-Ա հրամանն անվավեր ճանաչելու պ/մ» պահանջով։

Հիշեցնենք՝ Նազենի Ղարիբյանի հրամանով մարտի 3-ին Կ. Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հիմք ընդունելով Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть