Սաակաշվիլին խնդրել է Զելենսկուն վերադարձնել ուկրաինական քաղաքացիությունը - RadioVan.fm

Онлайн

Սաակաշվիլին խնդրել է Զելենսկուն վերադարձնել ուկրաինական քաղաքացիությունը

2019-05-23 15:54 , Мир, 1060

Սաակաշվիլին խնդրել է Զելենսկուն վերադարձնել ուկրաինական քաղաքացիությունը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ուկրաինական քաղաքացիությունը վերադարձնելու խնդրանքով։

«Մենք շարունակելու ենք ակտիվ պաշտպանությունը Միխայիլ Սահակաշվիլու՝ Ուկրաինա վերադարձի հարցում։ Նոր ժամանակաշրջան է՝ նոր նախագահ։ Եղել եմ Ուկրաինայի նախագահի վարչակազմում և, որպես Սաակաշվիլու փաստաբան, Վլադիմիր Զելենսկու անունով ներկայացրել եմ Սաակաշվիլու դիմումը՝ արդարությունը վերականգնելու և նրան ուկրաինական քաղաքացիություն վերադարձնելու համար»,-«Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ, ասել է Սաակաշվիլու փաստաբանը։

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, նա այդ երկրում որպես մեղադրյալ ներգրաված է 4 տարբեր քրեական գործերում: 2015 թվականի գարնանը Ուկրաինայի այդ ժամանակվա ղեկավար Պետրո Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհել, նշանակել Օդեսայի նահանգապետ։ 2016 թ. նոյեմբերին Պորոշենկոյի որոշմամբ Սաակաշվիլին ազատվել է այդ պաշտոնից, 2017 թվականին՝զրկվել ուկրաինական քաղաքացիությունից, քանի որ այն ստանալու պահինկեղծ տվյալներ էր ներկայացրել։ Նրա մուտքն Ուկրաինա մինչև 2021 թվականն արգելված է։ Բացի այդ Սաակաշվիլիին Ուկարինայում մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ:

Лента

Рекомендуем посмотреть