Դիպլոմներ՝ դպրոցական օլիմպիադաների հաղթողներին - RadioVan.fm

Онлайн

Դիպլոմներ՝ դպրոցական օլիմպիադաների հաղթողներին

2019-05-21 18:30 , Образование, 2460

Դիպլոմներ՝ դպրոցական օլիմպիադաների հաղթողներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը:

«Իրականում ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում առաջնային են լինելու կրթությունը և գիտելիքը, հարգանք ու պատիվ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այս ուղղությամբ ունեն հաջողություն: Վստահ եմ, որ առաջիկայում լավագույն բուհեր եք ընդունվելու և էլ ավելի մեծ հաջողություններ ունենալու»,-աշակերտներին դիպլոմներ հանձնելիս նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Կրթական գերատեսչության պատասխանատուն նաև շնորհավորել է աշակերտների ծնողներին, նրանց ուսուցիչներին, կրթության բոլոր կազմակերպիչներին, որոնք, ըստ Հարությունյանի,իրենց ներդրումն են ունեցել և ապահովել են պայմաններ, որպեսզի աշակերտները պատշաճ մակարդակով ստանան լավագույն գիտելիքները:

2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 57000 սովորող: Դպրոցականների օլիմպադաները կազմակերպվում են 16 առարկայից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից մեր սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: 16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1568 աշակերտ, որոնցիցառաջին կարգի դիպլոմների են արժանացել 72 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմի` 114 և երրորդ կարգի` 201 աշակերտ:

Лента

Рекомендуем посмотреть