Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը պատրաստ է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը - RadioVan.fm

Онлайн

Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը պատրաստ է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը

2019-05-21 12:51 , Спорт, 2010

Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը պատրաստ է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը

Բաքվում՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի խաղի ժամանակ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թագիզադեհը պատրաստակամություն է հայտնել անձամբ երաշխավորել «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը։

Այդ մասին «Սքայ սպրորտ նյուզ»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի դեսպանը՝ նշելով, որ «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը կարող է անմիջապես իր հետ կապ հաստատել, որի համար նա ուրախ կլինի։

Թագիզադեհը հարցազրույցում միաժամանակ պարզաբանել է, որ Մխիթարյանի՝ Ադրբեջան մուտքի խնդիրն առաջացել է «առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության Ադրբեջանի օկուպացված տարածքներ» այցելելու հետևանքով, ինչն էլ հանգեցրել է սև ցուցակում հայտնվելուն։

«Իմ ուղերձը Մխիթարյանին հետևյալն է․ դու ֆուտբոլիստ ես, ցանկանում ես խաղալ ֆուտբոլ, գնա Բաքու, իսկ եթե ցանկանում ես քաղաքական խաղ խաղալ, ապա դա արդեն ուրիշ պատմություն է»,-ասել է դեսպանը։

Նշենք՝ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ: Թեև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա` «Դը թայմս»-ը գրել է, որ «Արսենալ» ֆուտբոլային ակումբը մտադիր է իր կազմում 7-րդ համարի մարզաշապիկով հանդես եկող հայ կիսապաշտպանին թողնել Լոնդոնում, անվտանգության նկատառումներից ելնելով։

«Արսենալ»-ի երկրպագուներն էլ օրեր առաջ հայտարարել էին ուշագրավ առաջարկի մասին․ եթե ակումբը Բաքու մեկնի առանց Հենրիխ Մխիթարյանի, ապա 6000 երկրպագու կպատրաստի և կկրի Մխիթարյանի պատկերով դիմակներ, ինպես նաև խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին միասին ոտքի կկանգնեն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть