Сейчас в эфире:

Загружаю плеер ...
40%

Анжела Саргсян, интервью. Անժելա Սարգսյան. (обновлено, +Կռվախնձոր)

07 Oct 2011



Часть 2 под катом…


Журнал IQ, фото сессия Анжелы Саргсян. Тема Without Wings. Стилист Люсине Авагян, автор FOX фото студия.


Ոստիկանությունը բացահայտել է, թե ով է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տեղադրել համացանցում: 25-ամյա երիտասարդը եղել է Անժելա Սարգսյանի զուգընկերը:

Արդեն ոստիկանության բաժնում երիտասարդը խոստովանել է, որ ինքն է կադրերը տեղադրել համացանցում, որպեսզի, իր խոսքով, «պատռի Անժելայի կեղծ դիմակը»: Իսկ երիտասարդին նման խորհուրդ տվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի Անժելայի խաղընկերուհիներից մեկը:

Անժելայի զուգընկերը նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված և այժմ պայմանական ազատության մեջ գտնվող Կարեն Արեյանն է:

Այս պահին կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Спасибо…

Այսօր մամուլում հրապարակված Անժելա Սարգսյանի հարցազրույցից վրդովված` նույն հեռուստասերիալի հիմնական հերոսուհիներից մեկը’ Ագնեսա Շահնազարյանը Slaq.am-ի հետ զրույցում հայտնեց իր տեսակետը: Ներկայացնում ենք Ագնեսա Շահնազարյանի հարցազրույցն առանց խմբագրելու.

«Մենք շատ շուտով Անժելա Սարգսյանի դիմակը կպատռենք, որ այլևս ոչինչ չխոսի:

Մենք անընդհատ որոշել էինք ձեռք չտալ, որովհետև հասկանալի է, մարդ է, խղճում էինք, որովհետև հայտնվել է զզվելի կացության մեջ, վիրավոր գազանի նման իրեն պատեպատ է խբում’ փրփուրներից է կախվում, հասկանալի է, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, ի վերջո չի կարելի մարդու գլխին աղբ լցնել:

Ես չգիտեմ, ինչու է ինքն այդքան գազազած մեր դեմ: Խնդրում եմ գրեք ոչ միայն 3 հոգի աղջիկներն են հրաժարվում իր հետ նկարահանվելուց, այլ ամբողջ տեխնիկական և դերասանական անձնակազմը հրաժարվում է նկարահանվել Անժելա Սարգսյանի հետ: Ինչու՞ է մեր երեքի դեմ դուրս եկել, գուցե՞ վառված է մեզանից:

Անժելա Սարգսյանը չի նկարահանվում և չի էլ նկարահանվելու: Անժելա Սարգսյանը թող գնա ուրիշ ֆիլմերում նկարահանվի, բայց ոչ ընտանեկան ֆիլմում:

Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր երկուշաբթի է և Անժելա Սարգսյանը չի նկարահանվում «Ուր է իմ տղամարդը» ֆիլմում:

Մեզ շաբաթ օրը հրավիրել էին 6-րդ վարչություն, բայց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը մեզ այնքան է սիրում և հարգում, որ թույլ չտվեց մեզ գնանք 6-րդ վարչություն, այլ նրանք եկան մի սենյակ հարցաքննեցին մեզ բոլորիս:

Բոլորին խաբել է ու ասել է, որ այդ տղան իրեն ծեծել է և մենք ներկա ենք եղել. այդպիսի բան չի եղել, ամբողջ անձնակազմի անունից եմ ասում: Գուցե իրենց սիրային պատմություններից հետո ծեծել է, բայց մենք ընդհանրապես տեղյակ չենք ինչի մասին է խոսքը: Նման դեպք մեր աչքի առաջ չի եղել, հակառակը այդ տղան շատ լավ է վերաբերվել Անժելա Սարգսյանին:

Մենք այդ տղային ճանաչում ենք, որովհետև Անժելա Սարգսյանը այդ տղային բերում էր ամբողջ օրը նկարահանման տաղավար: Այդ տղային ինքը ներկայացնում էր իրենց ընտանիքի շատ մտերիմ անդամ, հետագայում իրեն թիկնապահ’ հայտարարելով, որ իրեն ուզում են սպանել և այդ տղան պետք է պաշտպանի իրեն բոլորից: Մեր ամբողջ ինֆորմացիան սա է եղել:

Ինչպես կարող է «հավատացյալ» մարդը նման բան խոսել, չնայած ինքը գիտեք «Կյանքի խոսք» աղանդից է: Ամեն բառից հետո ասում է Աստված, Աստված, բա կարելի է այդքան սուտ խոսել, բա Աստված չի պատժելու իրեն, չնայած արդեն պատժել է, սրանից այն կողմ ուր պատժի:

Անժելա Սարգսյանին մենք չենք տեսել այդ դեպքից հետո «Արմենիա» հեռուստաընկերությունում:

Ինքը ուղեղից հիվանդ մարդ է, ինքը լուրջ պրոբլեմ ունի, չնայած ինքը ժամանակին նման պրոբլեմ ունեցել է, թող գնա ստացիոնար բուժվի:

Գիտեք իմ գործը չի ինքը կնկարահանվի ուրիշ տեղ, թե ոչ, կհայտնվի ուրիշ եթերում, թե ոչ: Մենք ընտանեկան սերիալ ենք, մեզ նայում են ժամը 20:00, նայում են երեխաների պապաները, մամաները ու 100%, եթե մի պապա տեսնի, որ իր երեխան եթերում նայում է Անժելա Սարգսյանին, չեմ պատկերացնում ինչպե՞ս կարող է թույլ տա ծնողն իր երեխային:

Ես, երբ փողոց եմ դուրս գալիս ինձ երեխաները գալիս գրկում, փաթաթվում են: Ես ուղղակի բարոյական իրավունք չեմ վերապահում ինձ Անժելա Սարգսյանի հետ նկարահանվել նույն ֆիլմի մեջ’ այդ լուսանկարները, վիդեոներն ու պատմություները տեսնելուց ու իմանալուց հետո:

Դա ոչ թե մերկ լուսանկարների մասին է խոսքը, մենք բոլորս էլ ցիվիլ մարդիկ ենք, կա մերկ, թեթև էրոտիկ բնույթի նկարներ, դրա մասին չի խոսքը, խոսքը ոչ էսթետիկ, ոչ էլ… չեմ ուզում այդ բառն ասել, ինձ թույլ չեմ տալիս ասել այդ բառը: Հիմա ինչպես կարող ենք մեզ թույլ տալ նկարահանվել նույն ֆիլմում: Թող գնա ուրիշ տեղ աշխատի, եթե ուզում է միլիոններ աշխատի, թող գնա նկարահանվի, ես միայն ուրախ կլինեմ, որ ինքը միլիոն աշխատի, եթե ասում է աշխատավարձն է խնդիրը, բայց մեր անունը թող չվարկաբեկի:

Интересно знать