Երևանում Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոց է բացվել - RadioVan.fm

Онлайн

Երևանում Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոց է բացվել

2017-09-26 18:04 , Образование, 4770

Երևանում Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոց է բացվել

Այսօր մայրաքաղաք Երևանքում՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում, տրվել է Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման մեկնարկը: Պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարար Օլգա Վասիլևան:

Ըստ ռուսաստանի կրթական գերատեսչության պատասխանատուի՝ պատահական չէ, որ Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղիավագ դպրոցը կոչվել է Արմեն Երիցյանի անունով, նախարար Վասիլևայի խոսքով՝ նա մեծ ջանքեր է ներդրել միջազգային համագործակցության ամրապնդման գործում, եղել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և դրան կից դպրոցի հիմնադիրներից մեկը: «Վստահ եմ, որ այս լուսավոր անունը կդառնա խորհրդանիշ, որն իր մեջ կկրի կարևոր սկզբունքներ՝ հայրենիքի հանդեպ սեր, մարդասիրություն, կրթություն: Արմեն Երիցյանի հիշատակը հավերժ կլինի նաև հենց այս դպրոցի և այս աշակերտների շնորհիվ, ովքեր կսովորեն և կապրեն հանուն իրենց հայրենիքի: Այցեքարտ համարվող ՌԴ ամենահին բուհերից մեկի Երևանի մասնաճյուղի հիմնումը պատահական չէ, որովհետև համալսարանի հոգաբարձուների շարքում նաև բուհի շրջանավարտներն են: Այս դպրոցը հիմնած մարդիկ վստահաբար առաջին հերթին մտածել են իրենց հայրենիքի ապագայի մասին, որովհետև այս կրթօջախը յուրահատուկ է՝ բազմապրոֆիլ, ուսուցման ավանդական ձևերի և նորարարությունների համադրմամբ»,-ՀՀ ԿԳՆ փոխանցմամբ՝ նշել է ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան՝ դպրոցի սաներին մաղթելով դառնալ իրենց հայրենիքի արժանի քաղաքացիներ:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ևս ընդգծելով Արմեն Երիցյանի մեծ ներդրումը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում՝ վստահություն է հայտնել, որ ռուս գործընկերների օգնությամբ, ովքեր իրենց վրա են վերցրել այս ուսհաստատության կայացման ծանրությունը, քայլ առ քայլ կունենանք լուրջ, բնական գիտությունների վրա հենված կրթօջախ, որը կնպաստի մեր երկրի անկախության կայացմանն ու զարգացմանը:











Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեծ ավանդ է ունեցել ոչ միայն նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում, այլև շոշափելի ավանդ է ունենցել կրթագիտական ասպարեզում. իրավագիտության դոկտոր է, պրոֆեսոր: Նա հեղինակել է 3 միջազգային իրավական ժողովածուներ, շուրջ 100 գիտական հոդվածներ և 13 մենագրություններ: Կարևոր դերակատարում է ունեցել Մոսկվայի Մ.Վ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի ստեղծման գործում:

Արմեն Երիցյանը կյանքից հեռացել է 2016 թվականի դեկտեմբերի 13-ին, 56 տարեկան հասակում:

Лента

Рекомендуем посмотреть