Ո՞վ է հանձնարարել մշակել դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Նախարարը պարզբանումներ է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Ո՞վ է հանձնարարել մշակել դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Նախարարը պարզբանումներ է ներկայացրել

2017-09-22 18:32 , Общество, 1283

Ո՞վ է հանձնարարել մշակել դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Նախարարը պարզբանումներ է ներկայացրել

Ինչպես հայտնի է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական ծրագրեր իրականացնողուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի» նախագիծը: Այն ներկայացման շուրջ 10 օրերի ընթացքում հասցրել է բուռն քննադատությունների արժանանալ, ընդհուպ կարծիքներ են հնչել, որ դա պարտադրված է Հայաստանին և համապատասխան հանձնարարականը տրվել է մեր երկրի վարչապետի կողմից:

Ի վերջո՝ ո՞վ է հանձնարարել և ինչու՞ է առաջացել նման հայեցակարգ մշակելու անհրաժեշտություն. կրթական գերատեսչության պատասխանատու Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ է ներկայացրել հարցի առնչությամբ: Նախարարի խոսքով՝ օտար լեզուների դասավանդման հայեցակարգը մշակվել է նախարարության նախաձեռնությամբ, վարչապետի կողմից եղել է միայն հանձնարարական՝ բարելավել օտար լեզուների դասավանդումը: Նախարարի խոսքով՝ օտար լեզուների դասավանդման որակի առումով, իրոք, անելիքներ շատ կան, քանի որ լավ մասնագետը պետք է մի քանի օտար լեզվի տիրապետի.

Ռուսերենի շուրջ աղմուկը նախարարն ուղղակի կեղծ քաղաքական օրակարգ է համարում «ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորը օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը և այս հայեցակարգով դա է ամրագրվելու»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը, ում կարծիքով հայեցակարգը քննադատողներն անգամ չեն էլ կարդացել այն և շատերին ռուսերենի՝ առանձին հայեցակարգ ունենալու փաստը մտահոգել է, քանի որ տեղյակ չեն, որ զուգահեռ մշակվել է նաև անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի դասավանդման հայեցակարգ.

Հայեցակարգը դրված է հանրային քննարկման և նախարարությունը պատրաստ է լսելու բոլոր հիմնավորված «կողմեր»-ը և «դեմ»-երը: «Նպատակը՝ կրթության որակին նպաստող փաստաթուղթ ընդունելն է»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը.

Հավելենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկայացրել է նաև ոլորտում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017թվականի օգոստոսի 31-ը կատարված աշխատանքների հաշվետվությունը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть