Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում

2017-06-05 19:47 , Общество, 1867

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում

Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Այդ մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Лента

Рекомендуем посмотреть