Իրանում նախօրեին հրապարակավ կախաղան են հանել 42-ամյա Էսմայիլ Ջաֆարզադեին, ով մահվան է դատապարտվել 7 տարեկան աղջկա բռնաբարության և սպանության մեղադրանքով:
Ջաֆարզադեի զոհը 7-ամյա Ատենա Ասլանին էր: Աղջնակն անհետացել էր այս տարվա հունիսին: Ոստիկաններն ավելի ուշ՝ մեկ ամիս անց, հայտնաբերեցին նրա դին՝ հանցագործի ավտոտնակում: Հուլիսի վերջին հանցագործը դատապարտվեց մահվան, դատավճիռը հաստատվեց սեպտեմբերի 11-ի:
Մարդասպանը կախաղան է բարձրացվել Արդեբիլի շրջանի Պարսաբադ ավանում հազարավոր բնակիչների, այդ թվում՝ երեխաների ներկայությամբ: Շրջանի դատախազը հայտարարել է, որ հանցագործին հրապարակավ են կախաղան հանում «երկում կարգի պահպանումն ի ցույց դնելու, ինչպես նաև՝ երկրի բնակիչների խաթարված հոգիները հանգստացնելու համար»:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում միայն նախորդ տարի 567 մարդ է կախաղան հանվել: