Ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն հայ ժողովրդի. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

Ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն հայ ժողովրդի. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել

2017-09-21 17:17 , Общество, 1254

Ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն հայ ժողովրդի. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից հայտնում են, որ տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։

Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի»,- ասված է Հռոմի Սրբազան Քահանայապետի շնորհավորական նամակում:

Лента

Рекомендуем посмотреть