Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն - RadioVan.fm

Онлайн

Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն

2017-06-05 18:47 , Общество, 1619

Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն

Մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցի տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատկան մարմինների ղեկավարներին հանձնարարվել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

«Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական աշխատանքները, և պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առևտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն»,-Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետը՝ այդ հարցում հորդորելով լինել խիստ հետևողական:

«Քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ տվյալ առևտրականներին հանում ենք այդ տարածքներից՝ փոխարենը չառաջարկելով գործունեությունը շարունակելու պայմաններ: Բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություն ձեռք բերեք, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առևտրականներից գումար չգանձեն»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել մեկշաբաթյա ժամկետում հարցն ամբողջությամբ կարգավորել:

Лента

Рекомендуем посмотреть