Ոստիկանությունը Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցներին տեղեկացնում է - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցներին տեղեկացնում է

2017-09-19 17:16 , Право, 1682

Ոստիկանությունը Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցներին տեղեկացնում է

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ եթե անձը բացի այլ պետության քաղաքացիությունից ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնվել առանց ժամկետային սահմանափակման. նրա նկատմամբ ՀՀ-ում գտնվելու ժամկետները խախտելու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել նաև այն երկքաղաքացիների նկատմամբ, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է։

Лента

Рекомендуем посмотреть