Մեքենաներ՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներին - RadioVan.fm

Онлайн

Մեքենաներ՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներին

2017-06-05 13:56 , Общество, 1441

Մեքենաներ՝   ապրիլյան պատերազմի մասնակիցներին

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսավոր արարողությամբ մեքենաներ են հանձնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների եւ սպաների (թվով 6 հոգի):

Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ինտերնետային կայքից:

Հայրենանվեր այդ ձեռնարկը կյանքի է կոչվել ռուսաստանաբնակ բարերար Կարեն Խաչատրյանի շնորհիվ:

Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա Արցախի նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ հայազգի բարերարին՝ այդպիսի նախաձեռնությունները համարելով պահանջված:

Лента

Рекомендуем посмотреть