Այսօր կեսօրին՝ 13:30-ի սահմաններում, Վերնիսաժի հարակից տարածքում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մուտքի մոտ հնչած կրակոցից սպանվածը Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանն է: Եվս մեկ անձ, որը ևս Լոռու մարզից է (ծնված 1978 թ.), վիրավորում է ստացել: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.
Ականատեսներից մեկին՝ պատանուն, որը հեծանիվով անցնելիս է եղել կրակոցների պահին՝ իրավապահները հարցաքննում են, իսկ Վերնիսաժի աշխատակիցները լուռ են, նրանք պնդում են, որ ոչինչ չեն տեսել.
Իրավապահները դեպքից այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում:
Վերնիսաժ- Թուֆենկյան տարածքն այս պահին ժապավեններով սահմանազատված է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաև Մակարով տեսակի ատրճանակ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` սպանությունը, հնարավոր է, պատվիրված է եղել, քանի որ հանցագործները դեպքի վայրում են թողել հանցագործության գործիք ինքնաձիգն ու ատրճանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի` դիտավորյալ սպանություն և 235 հոդվածի 1-ին մասի՝ զենքի ապօրինի իրացնելու, փոխադրելու հատկանիշներով։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: