Կարծում եմ՝ Լապշինն իր մեջ ուժ կգտնի, հակառակ դեպքում կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաևին. Հասրաթյան - RadioVan.fm

Онлайн

Կարծում եմ՝ Լապշինն իր մեջ ուժ կգտնի, հակառակ դեպքում կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաևին. Հասրաթյան

2017-09-14 14:41 , Общество, 1065

Կարծում եմ՝ Լապշինն իր մեջ ուժ կգտնի, հակառակ դեպքում կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաևին. Հասրաթյան

«Կարծում եմ հարևան կոչված երկրի «հումանիստ» միապետի կողմից օրերս «համաներման միջոցով ազատություն ստացած» Ալ. Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական ագիտպրոպն, իրեն հատուկ ձեռագրով, փորձեց վերագրել ճաղերի հետևում հայտնված բլոգերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում վերջինս կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաևին և ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր տարիներ առաջ «վաստակելով» պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը»:

Հիշեցնենք՝ Արցախ այցելելու համար Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանի վճռով երեք տարվա ազատազրկման դատապարտված Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով սեպտեմբերի 11-ին ներում է շնորհվել:

Բլոգերն այսօր առավոտյան իր մոր՝ Բելա Լապշինայի ուղեկցությամբ, Բաքվից օդանավով մեկնել է Իսրայել:

Лента

Рекомендуем посмотреть