16-ամյա պատանին ձերբակալվել է՝ դասընկերոջը դանակահարելու կասկածանքով - RadioVan.fm

Онлайн

16-ամյա պատանին ձերբակալվել է՝ դասընկերոջը դանակահարելու կասկածանքով

2017-09-13 16:59 , Право, 1701

16-ամյա պատանին ձերբակալվել է՝ դասընկերոջը դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թվականի ծնված պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է նախօրեին՝ ժամը 09։20-ի սահմաններում՝ դպրոցում անձնական հարցերի շուրջ համադասարանցիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժածի համադասարանցին ձերբակալվել է՝ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть