Онлайн

Հայաստանն ու Իսրայելը քննարկում են մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությունը

2017-09-13 16:24 , Общество, 132

Հայաստանն ու Իսրայելը քննարկում են մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությունը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։

Նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարեբական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Իսրայելցի խորհրդարանականները նշել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծել են գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ է արվել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։

Лента

Рекомендуем посмотреть