Սյունիքում մեկնարկել են օդանավակայանի կառուցման աշխատանքները - RadioVan.fm

Онлайн

Սյունիքում մեկնարկել են օդանավակայանի կառուցման աշխատանքները

2017-09-13 16:04 , Экономика, финансы, 1888

Սյունիքում մեկնարկել են օդանավակայանի կառուցման աշխատանքները

««Սյունիք»» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել է նաև օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը՝ տեղադրելով նաև կառույցի նախանմուշի լուսանկարները.

Նշենք, որ օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով՝ հունիսի 8-ին Կապան քաղաքի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարեց առաջին օդանավը: Մարզպետ Վահե Հակոբյանը մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին ուղևորն էր:

Հիշեցնենք՝ խորհրդային տարիներին գործարկված, սակայն 1990-ականներից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով աշխատանքը դադարեցրած Կապանի օդանավակայանի վերակառուցման մեկնարկը տրվեց այս տարվա մարտի 30-ին՝ ֆլեշմոբով:

Օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո: Օդանավակայանի գործարկմամբ՝ Սյունիքի մարզկենտրոնից մայրաքաղաք Երևան և հակառակ ուղղությամբ հնարավոր կլինի հասնել շուրջ 40 րոպեում:

Лента

Рекомендуем посмотреть