Онлайн

Ռուսաստանը 1 մլն դոլար կտրամադրի՝ ՀՀ-ում հրդեհների կառավարման ներուժի զարգացմանը

2017-09-12 18:17 , Экономика, финансы, 198

Ռուսաստանը 1 մլն դոլար կտրամադրի՝ ՀՀ-ում հրդեհների կառավարման ներուժի զարգացմանը

Հայաստանում մեկնարկում է «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագիրը: Այն եռամյա է, իրականացվելու է Ռուսաստանի ֆինանսավորմամբ: Ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն դոլար:

Փաստաթուղթն այսօր ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

«ՌԴ-ն հետևողականորեն մեծացնում է իր ջանքերը կայուն զարգացման ձեռքբերման նպատակով արտասահմանյան գործընկերներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` առաջնորդվելով այն նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով, որոնք նախանշված են ՌԴ պետական քաղաքականության կոնցեպտում և նպատակ ունենալով նպաստել միջազգային զարգացմանը», - ասել է փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Առաջնային ուղղությունների թվում են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության երկրները, որոնք ավանդաբար ունեն սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր մեր երկրի հետ: ՌԴ ֆինանսական միջոցներով Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Աջակցություն են ստանում, ոչ միայն առանձին սոցիալական խմբերը, այլ նաև տնտեսության առանձին ճյուղեր: Անտառային տնտեսության ֆեդերալ բյուրոն և ՌԴ ԱԻՆ ծառայությունները կունենան անմիջական մասնակցություն այս ծրագրի իրագործմանը»,-հավելել է նա:

Բրեդլի Բուզետտոն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գերասիմ Վարդանյանին է հանձնել ռադիոկապի միջոցներ, որոնք արտակարգ իրավիճակներում առաջնային անհրաժեշտություն էին և, որի պակասն իրեն զգացնել էր տվել արգելոցում հրդեհի բռնկման ժամանակ:

Ծրագիրը ազգային և տարածաշրջանային շահառու մարմիններին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիա, ինչպիսիք են հրդեհվող և անվնաս անտառների ու դաշտերի միջև խորը բուֆերային խրամատներ փորելու տեխնիկական միջոցները, ուսապարկ-պոմպերը և հրդեհամարիչ սարքերը՝ նախատեսված մակերեսային հրդեհները մարելու և ճնշելու համար, ինչպես նաև պաշտպանիչ համազգեստներ հրշեջների առողջությունն ու անվտանգությունը ապահովելու համար:

Лента

Рекомендуем посмотреть