Ժամանակակից նմուշառման սենյակ՝ մաքսային տերմինալներից մեկում - RadioVan.fm

Онлайн

Ժամանակակից նմուշառման սենյակ՝ մաքսային տերմինալներից մեկում

2017-09-12 15:25 , Общество, 1296

Ժամանակակից նմուշառման սենյակ՝ մաքսային տերմինալներից մեկում

Երևանի «Ուրբան Լոջիստիկ» մաքսային տերմինալում արդեն գործում է սննդամթերքի, կերերի և կերային հավելումների նմուշառման բաժինը՝ արտահանման և ներմուծման գործընթացը տնտեսվարողների համար դարձնելով առավել հարմար և արագ: Դրան հատկապես կնպաստի նմուշառման համար կառուցված՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան կահավորված և ժամանակակից որակյալ տեխնիկայով հագեցած հատուկ սենյակը: Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող՝ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի նմուշառումը միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում իրականացնելուն:

«Վերջին սերնդի այս սարքավորումները թույլ են տալիս նմուշառումը կատարել սանիտարահիգիենիկ կատարյալ պայմաններում, ամենաբարձր ճշգրտությամբ՝ բացառելով սխալներն ու ապահովելով անվտանգ և որակյալ սննդամթերքի մուտքը մեր երկիր: Դրա երաշխավորը, բնականաբար, նաև ՍԱՊԾ նմուշառողների մասնագիտական բարձր պատրաստվածությունն է»,-տերմինալում անցկացված շրջայցի ընթացքում նմուշառման սենյակի առավելություններն է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը:

ՍԱՊԾ-ից վստահեցնում են, որ գործընթացը լինելու է շարունակական. քայլեր են ձեռնարկվում մաքսային մյուս տերմինալներում ևս Ծառայության նման բաժիններ և նմուշառման սենյակներ ստեղծելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть