Աջափնյակում համադասարանցին դանակահարել է դասընկերոջը - RadioVan.fm

Онлайн

Աջափնյակում համադասարանցին դանակահարել է դասընկերոջը

2017-09-12 15:22 , Право, 2198

Աջափնյակում համադասարանցին դանակահարել է դասընկերոջը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ։

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտյան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թվականի ծնված պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժածը դպրոցական է և վնասվածքն ստացել է դպրոցում՝ համադասարանցիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անչափահասի ինքնությունը պարզվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть