Онлайн

Երևանում կբացվի գյուղմթերքի 3-րդ տոնավաճառը

2017-09-08 15:45 , Общество, 143

Երևանում կբացվի գյուղմթերքի 3-րդ տոնավաճառը

Երևանում վաղը կբացվի գյուղմթերքի երրորդ տոնավաճառը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը կտեղակայվի Նոր Նորքի 1 զանգվածում՝ «Պալաս» առևտրի կենտրոնի ետնամասում: Մասնավորը գյուղացիներին տարածքը կտրամադրի անվճար՝ շաբաթ և կիրակի օրերին: Տոնավաճառը կգործի մինչև տարեվերջ:

«100 տեղից 60-ն արդեն զբաղված է»,-լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Մակարյանը՝ ում խոսքով տոնավաճառը սպասված է թե՛ գյուղացիների, թե՛ բնակիչների համար:

Հիշեցնենք՝ մայրաքաղաքում մինչ այս գործում էր գյուղմթերքի երկու տոնավաճառ՝ Կասյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հարակից տարածքներում:

Лента

Рекомендуем посмотреть