Ավտովթար Վրաստանում. զոհվել և վիավորվել են հայեր - RadioVan.fm

Онлайн

Ավտովթար Վրաստանում. զոհվել և վիավորվել են հայեր

2017-09-07 13:01 , Общество, 1277

Ավտովթար Վրաստանում. զոհվել և վիավորվել են հայեր

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, բախվել են «Մերսեդես» մակնիշի o 961 XA 777 պետհամարանիշով մարդատար և «Setra» մակնիշի 24 OR 444 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մկրտչյան): ՃՏՊ-ի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1974 թ. ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թ. ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են, իսկ 1993 թ. ծնված Ալինա Մինասյանը, 1980 թ. ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թ. ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից՝ վթարված ավտոբուսը մոտ մեկ ամիս առաջ տուգանվել է անօրինական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար:

Лента

Рекомендуем посмотреть