Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան-Մաշտոց խաչմերուկում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան-Մաշտոց խաչմերուկում

2017-09-06 17:10 , Общество, 1380

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան-Մաշտոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 8-ից Երևան քաղաքի Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից նշում են, որ փոփոխության արդյունքում Բաղրամյան պողոտայից Մաշտոցի պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով նշված ուղղությամբ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Лента

Рекомендуем посмотреть