Առաջիկա օրերին՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ - RadioVan.fm

Онлайн

Առաջիկա օրերին՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

2017-09-06 17:07 , Общество, 1182

Առաջիկա օրերին՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Միաժամանակ հաղորդվում է, որ սեպտեմբերի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Лента

Рекомендуем посмотреть