Սնկային թունավորումները շարունակվում են. նախարարությունը հորդորում է ուտել միայն տեսակավորված սունկ - RadioVan.fm

Онлайн

Սնկային թունավորումները շարունակվում են. նախարարությունը հորդորում է ուտել միայն տեսակավորված սունկ

2017-06-02 19:46 , Общество, 2564

Սնկային թունավորումները շարունակվում են. նախարարությունը հորդորում է ուտել միայն տեսակավորված սունկ

Հայաստանի Հանրապետությունում այս տարի հունվարից մայիս արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով, որից 2-ը մինչև 14 տարեկան երեխա: Դեպքերը գրանցվել են Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում:

Թունավորումների պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սնկից թունավորվածների թիվը գրեթե կրկնակի նվազել է` 10 դեպք՝ 20 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխա: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մահվան դեպքեր չեն արձանագրվել:

«Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Սնկերից առաջացած սննդային թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամ: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշաններն ի հայտ գալուն պես` անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը»,-ընդգծում են առողջապահական գերատեսրությունից՝ սնկային թունավորումներից խուսափելու համար հորդորելով և հիշեցնելով՝

  • հավաքել միայն այն սնկերը, որոնք հստակ ճանաչում եք և գիտեք դրանց օգտագործման եղանակը,
  • սունկն օգտագործել միայն համապատասպան մշակումից հետո, չօգտագործել հում վիճակում,
  • եթե սունկը ձեռք է բերվում առևտրի կետերից, ապա այն պետք է տեսակավորված և ամբողջական լինի: Խառը տեսակի սնկերի վաճառքը չի թույլատրվում,
  • ցանկալի չէ սունկն օգտագործել ալկոհոլի հետ:
  • տնային պայմաններում պատրաստված սնկի պահածոների օգտագործումը վտագավոր է, քանի որ հերմետիկ փակ տարայում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոտուլիզմի զարգացման համար:
  • Лента

    Рекомендуем посмотреть